ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հավերժական քաղաքի ևս մի ռեկորդ

Հավերժական քաղաքի ևս մի ռեկորդ
21.01.2014 | 01:48

Զբոսաշրջիկներն արդեն ավելի շատ են օգտվում սմարթֆոններից ու համացանցից՝ իրենց ճամփորդությունների հիշողություններն «ամրագրելու» համար։ Սոցկայքերում ներբեռնվող լուսանկարների ու գտնվելու վայրի մասին նշումներից ելնելով՝ Google Maps քարտեզային ծառայության Panoramio հավելվածը ստեղծել է աշխարհում ամենաշատ լուսանկարվող վայրերի ցանկը։ Պարզվել է, որ Հռոմը Եվրոպայի տարածքում ամենաշատ լուսանկարվող վայրն է, իսկ Նյու Յորքը՝ ամբողջ աշխարհում: Լավագույն տասնյակում են Բարսելոնան, Փարիզը, Վենետիկը, Ֆլորենցիան, Մոնտե Կառլոն։

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ